|
![]() |
|
|||||||||||||||||
Թեեւ հայ "գալուբոյներն ու լեսբիանկաներն" իրենց իրավունքների պաշտպանության հարցերով չէին դիմել արտաքին գործերի նախարարությանը, սակայն վերջինս դեկտեմբերի 9-ին ստորագրել է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթուղթ, որին միացել է աշխարհի 64 երկիր: Չեն միացել մեր հարեւան Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, նաեւ` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: "Մենք խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ոտնահարումով, որոնք հիմնված են սեռական ուղղվածության վրա: Մենք մեծապես մտահոգված ենք այն բռնությամբ, ոտնձգություններով, կարծրատիպային մոտեցումներով, որոնք ուղղված են մարդկանց հանդեպ՝ նրանց սեռական կողմնորոշման պատճառով, որոնք ոտնահարում են այս անձանց արժանապատվությունը: Մենք դատապարտում ենք մարդու իրավունքների ոտնահարումը՝ հիմնված սեռական ուղղվածության վրա, որտեղ էլ որ այն տեղի ունենա, մասնավորապես այս հիմքով մահապատիժը, կամայական բանտարկությունները",- հայտարարությունից մի հատված թարգմանեց ԱԳՆ աշխատակից Ձյունիկ Աղաջանյանը: Գեյերի իրավունքների նկատմամբ ցուցաբերած նման ուշադրությունը շարժել է որոշ հայերի զայրույթը: Էկոլոգ Կարինե Դանիելյանի համար անհասկանալի է, թե ինչու մի երկրում, որտեղ ամեն վայրկյան ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները, հանկարծ որոշեցին պաշտպանել սեռական փոքրամասնություններին. "Արդյո՞ք մենք այդքան լուրջ խնդիր ունենք, որ միանում ենք այս տիպի հայտարարություններին: Պետք չի վնասել այդ մարդկանց, սակայն նման փաստաթղթերով, եթե այն դառնում է մշակույթի մաս, արդեն հարվածում է մեր անվտանգությանը": ԱԳՆ-ի ներկայացուցիչը որքան էլ փորձեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանին եւ կենսաֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանին համոզել, որ այդ փաստաթուղթն ընդամենը քաղաքական հայտարարություն է, չհաջողվեց: Իսկ պարոն Ստամբոլցյանը նրան սկսեց բացատրել, որ գեյ ոչ թե ծնվում են, այլ դառնում. "Գենետիկայի մեջ չկան խախտումներ, կան սովորույթներ, փոքրիկ երեխային եթե սովորեցնես, թե ինչից պիտի ստանա սեռական հաճույք, դա կլինի իր ամբողջ կյանքում: Սա պաշտոնական գլոբալ ծրագիր է, որով ուզում են աշխարհը բնաջնջել, ես էլ նարկոման եմ` ինչի՞ եք նարկոտիկները արգելում, ես էլ դրանից եմ կայֆ ստանում: Ես մարդասպան եմ` արյունից հաճույք եմ ստանում, թույլ տվեք մարդ սպանեմ": Բացի Ձյունիկ Աղաջանյանից, մյուս բանախոսները քննարկման արդյունքում եկան այն եզրակացության, որ գեյերի իրավունքների պաշտպանությունը խթանում է նրանց աճին ու տարածմանը, որով էլ հիմք է դրվում երկրի կործանմանը: |
|||||||||||||||||||